Ս.թ. հունիսի 9-ից 11-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Պոստավա քաղաքում նախատեսվում է իրականացնել ժողովրդական երաժշտության 33-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչներն են Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեն, Պոստավայի շրջանային գործադիր կոմիտեն:
Փառատոնի մասնակցության հետ կապված ծախսերը (օրը երեք անգամ սնունդ, կեցություն) հոգում են կազմակերպիչները:
Մրցույթի կանոնակարգը կցվում է: