Հարգելի՛ քաղաքացիներ.
Աբովյան համայնքը հայտարարում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերը կառուցապատման իրավունքով և վարձակալությամբ տրամադրելու մրցույթներ`
Մրցույթը կանցկացվի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրման կանոնակարգի» համաձայն։
Մրցույթը կկայանա 2024 թվականի հուլիսի 15-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, 2-րդ հարկ):
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ (յուրաքանչյուր լոտի համար առանձին), մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:
Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է մրցույթի անցկացման օրը։
Մրցույթի մեկ քայլի չափը սահմանված է տվյալ մրցույթի առարկա հանդիսացող գույքի տարեկան վարձավճարի 5 տոկոսի չափով։
Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև գույքերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 098 22 80 27)։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը, ժամը 11:00 ներառյալ:
Մանրամասն տեղեկատվությունը կցում է: