ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ պարուսույց՝ 0,75 դրույքաչափով, լոգոպեդ՝ 0,5 դրույքաչափով և ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0,75 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի մարտի 21-ին ժամը 11։00-ին, Աբովյան համայնք գյուղ Կամարիս 8-րդ փողոց 2-րդ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի փետրվարի 15-ից մինչև 2024թվականի մարտի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և https://www.abovyan.am/ կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 52 78 62 հեռախոսահամարով: