01.12.23
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Այսօր ձմռան առաջին օրն է ... Բացվում է տարվա ամենահեքիաթային եղանակը: Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում, ամանորին ընդառաջ աշխատանքային ակտիվություն է: Շարունակվում են նոր ձեռքբերված, գեղեցիկ տոնածառի տեղադրման աշխատանքները:
|
|
01.12.23
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2023թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 5/1 հասցեում իրականացնել բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան ...
Մանրամասն |
|
01.12.23
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՈՏՈԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
Նոյեմբերի 13-18-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ շոտոկան կարատեի աշխարհի 16-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 43 երկրից ավելի քան 800 մարզիկներ:Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Աբովյան համայնքից և վերադարձել մրցանակային արդյունքներով. 1-ին տեղ - Վահագն Վարդանյան. 2-րդ տեղ - Ալբերտ Թևատրոսյան. 3-րդ տեղ - Գոռ Սարգսյան. Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է մեդալակիր մարզիկներին, շնորհավորել հաջողված մրցելույթների կապակցությամբ: Համայնքի ղեկավարի խոսքով. «Կարատեի հայրենիք Ճապոնիայից մրցանակային նման արդյունքներով, մեդալներով վերադառնալը դրական ցուցանիշ է»:Հանդիպմանը Հայաստանում՝ WSKF աշխարհի կարատեի ֆեդերացիայի ...
Մանրամասն |
|
30.11.23
ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Վերին Պտղնի բնակավայրում մանկապարտեզի կառուցման աշխատանքները շարունակվում են: Բնակավայրի փոքրիկները հաջորդ տարվա ընթացքում կսկսեն հաճախել շենքային հարմարավետ պայմաններով կառուցված մանկապարտեզ: Մանկապարտեզը կունենա նաև բարեկարգ բակային տարածք, որտեղ օրերս Աբովյանի քաղաքային տնտեսության աշխատակիցները կառուցել են խաղահրապարակ և տեղադրել նստարաններ:
|
|
28.11.23
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 300 ԱՂԲԱՄԱՆՆԵՐՈՎ
|
Մաքուր և գեղեցիկ համայնք ունենալը առաջնահերթություն է:Այս նպատակով Աբովյան համայնքում կազմակերպվում է կանոնավոր աղբահանություն, բնակավայրերում համալրվում են աղբամանները: Առավել մաքուր միջավայր ստեղծելու համար՝ բազմաբնակարան շենքերում բնակիչների դիմումի համաձայն Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության աշխատակիցները փակում են աղբատարները և շենքերին մոտ տարածքներում տեղադրում աղբամաններ:Քաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում, ինչպես նաև բակային հատվածներում մինչև տարեվերջ տեղադրված նոր աղբամանների թիվը կհասնի 200-ի: Շուրջ 100 աղբամաններ կտեղադրվեն համայնքի գյուղական բնակավայրերում, վնասվածները կփոխարինվեն նորերով:Հարգելի՛ քաղաքացիներ.Շրջակա միջավայրը մաքուր և գեղեցիկ պահելու պարտավորությունը ...
Մանրամասն |
|
28.11.23
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2023թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի, Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա քաղաքացիներ Սոկրատ Պողոսյանի և Վարդանուշ Ղուկասյանի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան ...
Մանրամասն |
|
27.11.23
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑՈՎ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ ԵՐԿՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԷՐ
|
«Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տարվա ընթացքում շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ են կատարվել:Կատարված աշխատանքներին անձամբ ծանոթանալու նպատակով՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայցով Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում էր: Մանկապարտեզի տնօրեն Վ. Մամուլյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է նորոգված, գեղեցիկ ու գունավոր խմբասենյակներում, որոնք համալրվել են նոր գույքով և անհրաժեշտ պարագաներով, կատարվել են նաև էլեկտրամատակարարման և ջեռուցման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներ, առաջիկայում կվերանորոգվի նաև պատշգամբը:Մանկապարտեզում օրը հագեցած էր ոչ միայն աշխատանքային, այլև տոնական, անակնկալ ծրագրերով: ...
Մանրամասն |
|
24.11.23
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼԸ
|
Աբովյանի համայնքապետարանում նոյեմբերի 13-ից 23-ը ընթանում էր համայնքային ծառայողների վերապատրաստման 3-րդ փուլը: Դասընթացին մասնակցում էին համայնքային ծառայողներ Աբովյանի, Չարենցավանի և Նոր Հաճնի համայնքապետարանների աշխատակազմերից: Համայնքային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված դասընթացները վարում էր տնտեսագիտական գիտությունների թեկնածու, համայնքային ծառայության երրորդ դասի խորհրդական Միքայել Սահակյանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից անցկացվող վերապատրաստման ավարտին համայնքային ծառայողները ստացան մասնակցության վկայականներ:
|
|
23.11.23
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՄՇ. 41 ՇԵՆՔՈՒՄ
|
Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 41 շենքի հարակից տարածքներում բնակիչների դիմումի համաձայն ցանկապատման աշխատանքներ են կատարվել: Առանձնացվել է շենքի բակային հատվածը, որտեղ տեղադրվել են նաև նստարաններ. ցանկապատված մյուս տարածքում բնակիչները նախատեսում են կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ կատարել:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |