Այսօր: Կիրակի, 29 Հունվարի 2023թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 234
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2018 թվականի N 234

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԷԴ. ԱՎԱԳՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/47/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ԾԱԾԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ  կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով  Էդուարդ Բաբայանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի մարտի 16-ի N Ք-339).
   1. Էդուարդ Վլադիմիրի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2012  թվականի դեկտեմբերի 07-ի N 07122012-07-0506 վկայական) Աբովյան քաղաքի  Էդ. Ավագյան  փողոցի թիվ  1/47/1 հասցեում գտնվող 2700.0 քառակուսի մետր  մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 931.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 139.1 քառակուսի մետր արտաքին մակերեսներով ավտոտնակը և ծածկարանները,  59.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը համարել օրինական:
  2.
Էդուարդ Բաբայանը պարտավոր է ինքնակամ կառուցված 931.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան, 139.1 քառակուսի մետր արտաքին մակերեսներով ավտոտնակի և ծածկարանների, 59.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 2 939 040 (երկու միլիոն ինը հարյուր երեսունինը հազար քառասուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 231

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner