|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 փետրվարի 2023 թվականի N 16-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.67373 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2012 թվականի հոկտեմբերի 20-ի N ԼՎ-076 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹՎ-29/076 թույլտվությունը, հաշվի առնելով «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորած անձ Առնակ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի N Տ-1337), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հունվարի 18-ի N 18012023-07-0127 վկայական) Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 3-րդ նրբանցքի 5/15 հասցեում գտնվող 07-013-0159-0019 կադաստրային ծածկագրով 0.67373 հեկտար մակերեսով հողամասը: 2. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 13 (տասներեք) տարի՝ տարեկան 389 080 (երեք հարյուր ութսունինը հազար ութսուն) դրամ վարձավճարով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -21 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.72 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|