|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2023 թվականի N 180-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.704 ՀԵԿՏԱՐ ԵՎ 1.1151 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 03-ի N 1/փ-329 դրական եզրակացությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի հուլիսի 13-ի N Լ-688 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/688 թույլտվությունը, հաշվի առնելով «ՆՌԱՆԵ ՍԹՈՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գոռ Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N Տ-1712) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի N 23082023-07-0164 վկայական) 07-018-0129-0004 կադաստրային ծածկագրով 0.704 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողեր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման գործառնական նշանակության հողամասի: 2. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 23-ի N 09032023-07-0029 վկայական) 07-018-0112-0005 կադաստրային ծածկագրով 1.1151 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողեր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման գործառնական նշանակության հողամասի: 3. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ, «ՆՌԱՆԵ ՍԹՈՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասերը: 4. Հողամասերի վարձակալության ժամկետը սահմանել մինչև 2042 թվականի հուլիսի 13-ը՝ տարեկան համապատասխանաբար 721 755 (յոթ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր հիսունհինգ) դրամ և 1 143 223 (մեկ միլիոն հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր քսաներեք) դրամ վարձավճարներով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՌԱՆԵ ՍԹՈՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -22 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(143.01 Կբ)
|
|
(988.26 Կբ)
|
|
(16.76 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|