Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 27.02.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։ 2. «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»ՀՈԱԿ-ի շենքի մշակութային հատվածի կապիտալ վերանորոգման վերաբերյալ 22.02.2023թ.N 2709 հանձնարարականի կատարմանմասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքի մշակութային հատվածի կապիտալ վերանորոգման ֆինանսավորման աղբյուրների և ընթացակարգերի մասին առաջարկությունները (հանձնարարական N 2709, 22.02.2023թ.) ներկայացվել են աշխատանքային կարգով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Աշխատակազմի համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթների անցկացման մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - Ընթացիկ շաբաթվա ընթացքում՝ մարտի 3-ին, կկայանան համայնքային ծառայության թափուր հաստիքների (աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի 1-ին կարգի մասնագետներ) համար հայտարարված 3 մրցույթ։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Համայնքի ավագանու հերթական նիստի մասին. (Վ. Բաբաջանյան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի մարտի 17-ի հերթական նիստի օրակարգային հարցերի նախագծերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 7-ն է։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - Ընդունվեց ի գիտություն։ Ապահովել համայնքի ավագանու 17.03.2023 թվականի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների բնականոն ընթացքը։
5. Վարչական բնակավայրերում առկա խնդիրների մասին.
(Ս. Հակոբյան, Է. Բաբայան) – Արամուս բնակավայրում ճանապարհների գծանշումների բացակայության մասին։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների,այդ թվում՝ ճանապարհային նշաններիձեռքբերման գործընթացը։
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների,այդ թվում՝ ճանապարհային նշաններիձեռքբերման գործընթացն իրականացվում է հաստատված գնումների պլանի համաձայն։
6. Համայնքի մանկապարտեզներում առկա խնդիրների վերաբերյալ.
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)- Համայնքի բոլոր ՀՈԱԿ-ներում (ներառյալ՝ մանկապարտեզներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում է իրական շահառուների հայտարարագրման գործընթացը։ ՀՈԱԿ-ների մի մասն արդեն իսկ ավարտել է հայտարարագրումը, իսկ մյուս մասի մոտ գործընթացը գտնվում է ավարտական փուլում։
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) – Շարունակաբար հետևել գործընթացին և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն։
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
7. 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների շրջակայքի ոռոգման համակարգի մասին.
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Աբովյան քաղաքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների շրջակայքում առկա՞ է արդյոք ոռոգման համակարգ։
(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – Աբովյան քաղաքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների շրջակայքում, մոտ 70մ երկարությամբ հատվածում ոռոգման համակարգ առկա չէ, որը նախատեսվում է իրականացնել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հաստատված գնումների պլանի համաձայն։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ընդունվեց ի գիտություն։
8. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |