Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը.
1. Կարգապահության հարցը
- Բացառել աշխատանքի ուշացած ներկայանալը, աշխատանքի ժամին առանց թույլտվության դուրս գալը, աշխատաժամի ավարտից շուտ գնալը.
- Բացառել ընդմիջման ժամից շուտ գնալը և ընդմիջումից ուշ վերադառնալը.
- Բաժինների պետերը խիստ պատասխանատվություն են կրում բաժինների աշխատողների կողմից կարգապահական կանոնների խախտման համար։
2. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի /ՔՍԳ/ աշխատանքների կազմակերպման հարցը
- ՔՍԳ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ՔՍԳ-ի աշխատակիցների կողմից աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Սամվել Ցականյանը նշանակվել է ՔՍԳ-ի համակարգող։
3. Հանձնարարականների կատարողականի հարցը
- Այսօրվա դրությամբ 89 չկատարված հանձնարարական կա, որից
55- Ա. Օհանյան /վառելափայտի վերաբերյալ դիմումներ/
23- Ս. Խեչոյան
11- մեկական հանձնարարականով՝ մյուս աշխատողներին
- Հանձնարարականները կատարել տրված ժամկետում, բարեխիղճ և որակով, բացառել չկատարված հանձնարարականի առկայությունը.
4. Ֆինանսատնտեսագիտական բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Մ. Գուլոյանին՝
-Ներկայացնել ավագանու որոշման նախագիծ՝
1/ ՀՈԱԿ-ների կառուցվածքները, հաստիքացուցակները, աշխատակիցների քանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 35 հոդ. 5 և 7 կետեր/.
Ժամկետ՝ 1 շաբաթ
-Քանի որ 2017 թ-ը համարվում է ծանուցման տարի և տարին վերջանում է, ավարտին հասցնել գույքահարկի և հողի հարկի ծանուցումները պատշաճ և ամբողջական իրականացումը։
-Մանկապարտեզներում սննդի որակի ստուգումներն անցկացնել պարբերաբար, կազմել արձանագրություններ և յուաքանչյուր ամսվա վերջում ներկայացնել հաշվետվություն:
5. Քաղաքաշինության բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ս. Խեչոյանին՝
-Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 30 կետ, Կառավ. Որոշ. 2015թ N680/.
2/ Գովազդի կանոնները հաստատելու մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 41 կետ/.
Ժամկետ՝ 1 շաբաթ
-2018թ-ի հունվարից ապահովել շրջակա միջավայրի փոփոխության մասին իրազեկումները /տեղադրել կայքում/:
6. Իրավաբանական բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ջ. Սարգսյանին՝
- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ Համայնքր կամավոր խնդիրների սահմանման կարգի վերաբերյալ /ՏԻՄ օր. 18 հոդ. 7 կետ/.
2/ <<Համայնքի ակտիվ բնակիչ>> խրախուսական մրցանակ սահմանելու մասին /բնակչ.մասնակց.կարգ/.
3/ Տնային կենդանիներ պահելու կարգի մասին։
Ժամկետ՝ 2 շաբաթ
7. Տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ա. Գյուլումյանին՝
- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ Տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին /Տուրք.մաս. օր. 4 հոդ. և 8 հոդ. 4 մաս/.
2/ Հանրային սննդի կազմակերպման կանոնների մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 40 կետ/.
3/ Տոնավաճառներ, վերնիսաժներ, փառատոններ կազմակերպելու կարգի մասին։
Ժամկետ՝ 2 շաբաթ
8. Ներքին աուդիտի բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Մ. Մելիքսեթյանին՝
-Ապահովել ներքին աուդիտի տարեկան պլանի իրականացումը.
-Ներքին աուդիտի հաշվետվությունները ներկայացնել սահմանված ժամկետներում:
|