Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –23.10.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի կատարումն։
2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության երկու թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներն անց են կացվելու նոյեմբերի 24-ին։ Ներկա պահին ընթանում են դիմումների ընդունման աշխատանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի նոյեմբրի 16-ին կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստ։ Ընթանում են նախապատրաստական աշխատանքները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները մշակում են նիստի օրակարգում ներառվելիք համապատասխան նախագծերը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
4. Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքների մասին.
(Ա. Զաքարյան, Է. Բաբայան) Աբովյանի համայնքապետարանը շարունակում է իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, ուղղորդման աշխատանքները: Ս/թ հոկտեմբերի հոկտեմբերի 20-ի դրությամբ Աբովյան համայնքում հաշվառվել է 1707 ընտանիք՝ 6399 անձ։
(Է. Բաբայան, Ա. Զաքարյան) -Շարունակել աշխատանքները ամենօրյա ռեժիմով։
Ընդունվեց ի կատարումն։
5. Արցախից բռնի տեղահանված անձանց սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում հոկտեմբերի 21-22-ը շարունակաբար ընթացել են Արցախից բռնի տեղահանված անձանց պահածոյացված և չոր սննդամթերքի բաշխման աշխատանքները։ ՀՈԱԿ-ի աշխատակիցներին միացել են նաև առանձին կամավորներ։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
6. Աշխատակազմի կարիքների համար իրականացված գնումների 2023 թվականի 9 ամիսների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին.
(Ա. Հարությունյան, Է. Բաբայան)–Ներկայացվում է աշխատակազմի կարիքների համար իրականացված գնումների 2023 թվականի 9 ամիսների վերաբերյալ վիճակագրությունը և հիմնական ցուցանիշները։
(Է. Բաբայան,Ա. Հարությունյան, Ա. Ծատուրյան)–Ընդունվեց ի գիտություն։
7. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |