Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 12/02/2024 08:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԼԵՌՆԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Պետական վերահսկողական ծառայության կողմից 2021-2023թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզին հատկացված պետական միջոցների օրինականության և արդյունավետության վերահսկողության վերաբերյալ.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Կոտայքի մարզպետի աշխատակազմից ստացվել է համապատասխան գրություն, որով Աբովյան համայնքի ղեկավարը տեղեկացվել է 2021-2023թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզին հատկացված պետական միջոցների օրինականության և արդյունավետության վերահսկողության վերաբերյալ վերահսկողության իրականացման մասին։ Գրությունն արդեն իսկ մակագրված է՝ նշանակվել են կատարող, համակատարողներ և վերահսկող։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Աբովյան համայնքի մասով ըստ ամենայնի նախապատրաստվել իրականացվող վերահսկողությանը, ըստ անհրաժեշտության նախապատրաստել համապատասխան նյութեր, տեղեկանքներ։
(
Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2. Աշխատակազմում կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
ՀՀ ՏԿԵ նախարարի 22.01.2024 թվականի N 109-Ա հրամանով Աշխատակազմի համայնքային ծառայողների անվանացանկում կատարված փոփոխություններից հետո «Համայնքային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվել են նշանակումներ։ Բացի այդ, գրություն է ուղարկվեն ՏԿԵՆ՝ թափուր մնացած մյուս հաստիքները օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։                       

3. Աբովյան համայնքի ավագանու 2024թ. փետրվարի նիստի նախապատրաստական աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
Ավագանու փետրվարի 16-ի նիստի օրակարգը օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել է, օրակարգի հարցերն ուղարկվել են համապատասխան մշտական հանձնաժողովներին։ Փետրվարի 12-13-ը կկայանան նաև հանձնաժողովների նիստերը։  
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

4.Մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման մասին.
(Վ. Բաբաջանյան, Մ. Մելիքսեթյան, Է. Բաբայան)
Արդեն իսկ կատարվել է 2024թ. համար մասնակցային բյուջետավորման շրջանակներում ներկայացված առաջարկ-ծրագրերի գնահատում, փետրվարի 13-19-ը ներառյալ տեղի է ունենալու քվեարկության փուլը։
(
Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Ամեն ինչ անել քաղաքացիների ակտիվությունը և մասնակցությունը քվեարկությանը խրախուսելու համար, էլ ավելի ակտիվացնել իրազեկման աշխատանքները, որպեսզի Աբովյան համայնքի բնակիչները հնարավորություն ստանան մասնակցելու համայնքի կառավարմանը։
(
Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

5. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. փետրվարի 1-9-ը ներառյալ).       
(Ս. Չիտչյան, Է. Բաբայան)
 2024թ. փետրվարի 1-9-ը ներառյալ աշխատակազմ մուտքագրվել է 466 գրություն և դիմում, պատրաստվել է 227 ելից գրություն, համայնքի ղեկավարի 170 որոշում։ Հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։      
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

 6. Բռնի տեղահանված  և Աբովյան համայնքում հաստատված արցախցիներին տրամադրվող աջակցության մասին.
(
Ա. Զաքարյան, Է. Բաբայան
) – Ներկա պահին բռնի տեղահանված և Աբովյան համայնքի տարածքում հաստատված արցախցիների թվաքանակը հասնում է շուրջ 5900-ի։ «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում շարունակվում են պետական և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների բաշխման գործընթացը։        
(Է. Բաբայան, Ա. Զաքարյան) Ընդունվեց ի գիտություն։ 

7. Աբովյան համայնքում տրամադրված նախագծման ու շինարարական թույլտվությունների և ավարտական ակտերի տրամադրման մասին.

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան)Համապատասխան թույլտվություններն ու ակտերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի աշխատակիցները աշխատանքային օրվա ընթացքում կատարում են նաև անհրաժեշտ խորհրդատվական աշխատանքներ՝ ձգտելով թեթևացնել Քաղաքացիների սպասարկման գրասենյակ քաղաքացիների կողմից կիսատ ներկայացված դիմումներին կից ոչ ամբողջական փաթեթների թիվը։

(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Քաղաքաշինության և հողաշինարարության բաժին այցելող քաղաքացիներին շարունակաբար տրամադրել որակյալ խորհրդատվություն՝ առաջնորդվելով ինչպես համայնքի, այնպես էլ քաղաքացու շահով։
Ընդունվեց ի կատարումն։

8. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին։

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - Աբովյան համայքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /մանկապարտեզների/ գործունեության կազմակերպման մակարդակի, որակի շարունակական, մշտական և հետևողական  բարելավման, նպատակով շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները։ Աբովյան քաղաքի 2-րդ և 9-րդ մանկապարտեզներում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ և զեկուցագրեր։ Աբովյան քաղաքի 3-րդ մանկապարտեզում իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունն ուղարկվել է համապատասխան հաստատության տնօրենին՝ արձանագրված թերությունները շտկելու համար։     
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։

9. Գնումների գործընթացի կազմակերպման մասին.
(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան)2023 թվականի ընթացքում կազմակերպվել է 195 մրցույթ՝ 798 չափաքանակի համար։ 2024 թվականի սկզբից արդեն իսկ կազմակերպվել է թվով 24 մրցույթ։  
(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) - Ընդունվեց ի գիտություն։

10.  Առևտրի, սպասարկման, գովազդի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.        
(Մ. Պողոսյան, Է. Բաբայան)Ընթացիկ տարվա փետրվար ամսվա ընթացքում բարեկարգման բնագավառում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է թվով 2 խախտում, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Իրականացվել է թվով 39 հսկողություն առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում։ Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթերի իրականացման շրջանակներում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է 38 գրանցում։   
(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Շարունակաբար իրականացնել ոլորտի առջև դրված խնդիրներից բխող միջոցառումներ՝ հիմք ունենալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի հետագա կատարելագործումը։
Ընդունվեց ի գիտություն։

 

11. Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner