Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 199-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «3 810 000.0» թիվը փոխարինել «4 360 000.0» թվով, 2-րդ ենթակետում «5 417 963.9» թիվը փոխարինել «5 967 963.9» թվով. 2) որոշմամբ հաստատված 2, 3, 4 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-4 հավելվածների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|