Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն որոշման, հաշվի առնելով Արթուր Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 30-ի N Ք-3092). 1. Ձևակերպել կառուցապատողներ Արթուր Հարությունյանի և Մանե Խառատյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցի 24 հասցեում գտնվող երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |