Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Հրայր Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 26-ի N Ք-3049). 1. Ձևակերպել կառուցապատողներ Հրայր Հակոբյանի, Հայկանուշ և Թամարա Գալստյանների կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |