Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 27-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով ««ԳՆՈՒՆԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 02-ի N Տ-857). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի ««ԳՆՈՒՆԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը շինարարության թույլտվություն տալու մասին» N 2882 որոշմամբ տրված N 350 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳՆՈՒՆԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |