Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 402
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Գրիգոր Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 07-ի N Ք-3283).
1. Փոփոխել Գրիգոր Պողոսյանին և Արուսյակ Առաքելյանին պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 04-ի N 04072022-07-0081 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 14/4/1 հասցեում գտնվող 130,0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս:
2. Գրիգոր Պողոսյանին և Արուսյակ Առաքելյանին պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 04-ի N 04072022-07-0081 և նոյեմբերի 29-ի N 29112022-07-0117 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 14/4/1 և թիվ 15 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությաբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 03-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Օգոստոսի 23-ի փողոց, 2-րդ նրբանցք, 20։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 18 000 (տասնութ հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner