Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի մարտի 20-ի N Ք-2026), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 18-ի «Աբովյանի համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0138-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 28-Ա որոշման 2-րդ կետում «2 247 700 (երկու միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր)» բառերը փոխարինել «2 647 700 (երկու միլիոն վեց հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր)» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |