Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2024 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 27/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱՆԿՈՒՂԸ, ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ, ԼՈԳԱՐԱՆԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիսանկուղը, աստիճանավանդակները, աստիճանահարթակը, լոգարանը, զուգարանը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Սարգիս Սահակյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 07-ի N Ք-3287).
1. Սարգիս Սահակի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2010 թվականի ապրիլի 23-ի N 19042024-07-0068 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի  թիվ 27/1 հասցեում գտնվող 1123,55 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 53.2 քառակուսի մետր արտաքին և 49.8 քառակուսի մետր ներքին մակերեսով կիսանկուղը, 11.6 քառակուսի մետր մակերեսով աստիճանավանդակները, 3.8 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 6.5 քառակուսի մետր արտաքին և 5.0 քառակուսի մետր ներքին մակերեսով լոգարանը, 2.1 քառակուսի մետր արտաքին և 1,4 քառակուսի մետր ներքին մակերեսով զուգարանը, 43,9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը  համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023YZBTQM):
2. Սարգիս Արսենյանը պարտավոր է ինքնակամ կառուցված կիսանկուղի, աստիճանավանդակների, աստիճանահարթակի, լոգարանի, զուգարանի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 280 468 (երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր վաթսունութ) դրամ,  հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner