Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 411
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ՇԱՀԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Շահեն Աղաջանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 07-ի N Ք-3312).
1. Համաձայնություն տալ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի մարտի 01-ին տրված N ՎՋ 739 /2024 տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և Շահեն Աղաջանյանին Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 6/1 հասցեում տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Շահեն Աղաջանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին։
4. Քանդված հատվածները վերականգնել տասնօրյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շահեն Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner