Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Գառնիկ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 19-ի N Ք-2880). 1. Գառնիկ, Մինաս, Նահապետ, Էդվարդ և Գայանե Հովհաննիսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտի 29-ի N 29032024-07-0166 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 08-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 646.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 1-ին փողոց, 6/1, 511.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 1-ին փողոց, 6/2։ 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |