Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2024 թ.

«ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի,  Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Նորայր Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 02-ի N Տ-856).
1. «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք` 2024 թվականի ապրիլի 16-ի N 16042024-07-0156 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 1-ին փողոցի 10 շենքի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությաբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 28.42 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 10 շենք, 32/1 տարածք, 33.47 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս, 1-ին փողոց, 10 շենք, 32 բնակարան։
2. Թույլատրել փոփոխելու «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող, սույն որոշման 1-ին կետում նշված 28.42 քառակուսի մետր մակերեսով բնակելի նշանակության բնակարանի նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի օգտագործել որպես հասարակական նշանակության տարածք:
3. «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 57 105 (հիսունյոթ հազար հարյուր հինգ) դրամ՝ 28.42 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության և 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner