Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման, հաշվի առնելով 2024 թվականի ապրիլի 12-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «Էկո ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2024 թվականի մարտի 13-ի N Տ-503), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «Էկո ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ գյուղ Առինջ Վ․ Տերյան թաղամաս 15-րդ փողոց 2/2 և Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 18/1 հասցեներում բնակելի թաղամաս կառուցելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |