Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 459
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

«ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն   «Տեղական   ինքնակառավարման    մասին»   օրենքի   45-րդ   հոդվածի   1-ին   մասի   12-րդ   կետի,  Աբովյան   համայնքի  ավագանու  2022 թվականի  սեպտեմբերի  29-ի N 113-Ն, 2023  թվականի  ապրիլի  13-ի  N 52-Ն և դեկտեմբերի  22-ի N 197-Ն որոշումների, հաշվի առնելով «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 19-ի N Տ-796).
1. Թույլատրել «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 9-րդ փողոցի թիվ 2 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է):
2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի:
3. «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002811 հաշվեհամարին վճարել 71 640 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր քառասուն) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Միքայել Պողոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner