Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հրաչիկ Սեդրակյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 14-ի N Ք-3498). 1. Հրաչիկ Սեդրակյանին տալ բնակելի տների և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։ 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչիկ Սեդրակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |