Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 16-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Ռոզա Դիլանչյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 18-ի N Ք-2843). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 01-ի «Ռոզա Դիլանչյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 1539 որոշմամբ տրված N 164 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Դիլանչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |