|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2024 թվականի N 1495 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 3871 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՄԻԴԻՍ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 01-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով «ԱՄՈՒՐ 21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Սոնա Մանուչարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 05-ի N Տ-470). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի ««ԱՄՈՒՐ 21» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը շինարարության թույլտվություն տալու մասին» N 3871 որոշմամբ տրված N 522 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողում ««ՄԻԴԻՍ ԱՐՔԻԹԵՔԹՍ» ՍՊԸ» բառերից հետո լրացնել ««, ՄԻԴԻՍ ԱՐՔԻԹԵՔԹՍ» ՍՊԸ» /աշխատանքային նախագիծ, փոփոխություն - 2/» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողում՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերից հետո լրացնել «ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|