Այսօր: Շաբաթ, 8 Փետրվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 937
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N N 203-Ն, 229-Ա և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հաշվի առնելով Լիլիա Ավետիսյանի լիազորած անձ Հռիփսիմե Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 09-ի N Ք-6232) և համաձայնությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 13-ի N 13112024-07-0196 վկայական) Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 147.45 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անասնաշենքը՝ 29.12 քառակուսի մետր արտաքին և 25.47 քառակուսի մետր ներքին մակերեսներով, ծածկը՝ 23.03 քառակուսի մետր մակերեսով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 390.69 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Լիլիա Բորիսի Ավետիսյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ծածկի և անասնաշենքի 1 քառակուսի մետրի համար` 2 418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) դրամ, բնակելի տան 1 քառակուսի մետրի համար՝ 3 627 (երեք հազար վեց հարյուր քսանյոթ) դրամ (տարածագնահատման 14-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1209).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 1 221.0 (հազար երկու հարյուր քսանմեկ ամբողջ զրո) դրամ:
4. Լիլիա Ավետիսյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 660 901 (վեց հարյուր վաթսուն հազար ինը հարյուր մեկ) դրամ` շինությունների գինը.
2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 477 033 (չորս հարյուր յոթանասունյոթ հազար երեսուներեք) դրամ` հողամասի գինը.
3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լիլիա Ավետիսյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner