Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 361
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 245 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2024 թվականի ապրիլի 18-ի N Կ-18042024-07-0086 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 19-ի N Ք-2903).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 18-ի «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտը և օժանդակ շինությունը համայնքի սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 245 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման վերնագրում «ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողամաս և տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրակացարանային թաղամաս, թիվ 5/2»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner