Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 351
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1921
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 1921

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ԾԱՂԿՈՒՆՔ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԾԱԾԿԸ, ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, ավտոտնակը, ծածկը և պարիսպը կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ իրականացված ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սուրեն Շախյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 19-ի N Ք-2000).
1. Սուրեն Սերգեյի Շախյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի N 18082023-07-0118 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող 821.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 3.2 քառակուսի մետր արտաքին և 2.1 քառակուսի մետր ներքին մակերեսներով բնակելի տունը, 21.0 քառակուսի մետր արտաքին և 17.7 քառակուսի մետր ներքին մակերեսներով ավտոտնակը, 20.7 քառակուսի մետր արտաքին և 20.1 քառակուսի մետր ներքին մակերեսներով ծածկը, 3.2 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 1 դուռը և 3 պատուհանը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023HZEUZH):
2. Սուրեն Շախյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան, ավտոտնակի, ծածկի, պարսպի և ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 132 012 (հարյուր երեսուներկու հազար տասներկու) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Շախյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 57

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner