|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2024 թվականի N 1486 |
«ՍԵՎԱԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի մարտի 26-ի N Տ-575). 1. «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 266.8 քառակուսի մետր մակերեսով առևտրի կենտրոնում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N 50 կցվում է): 2. «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյան համայնքապետարանի 900105002266 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|