Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արման Գյուրջինյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 10-ի N Ք-2571). 1. Արման Գյուրջինյանին տալ սպասարկման օբյեկտի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է): 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Գյուրջինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |