Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 417
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2215
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2024 թվականի N 2215

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Աշոտ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 30-ի N Ք-3146).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Աշոտ Հակոբյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 2765 որոշմամբ տրված N 329 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 35

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner