|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2024 թվականի N 1917 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 1434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 10-ին տրված եզրակացության և Հարություն Գրիգորյանի լիազորած անձ Վլադիմիր Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 11-ի N Ք-2625). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 25-ի «Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 2-րդ այգեգործական տարածքի 23-րդ թաղամասի թիվ 13 և թիվ 14 հասցեներում գտնվող հողամասերին միասնական հասցե տրամադրելու և ինքնակամ կառուցված բնակելի տունը, օժանդակ շինությունը, լողավազանը, պարիսպը, ինքնական իրականացված ձևափոխումներն օրինականացնելու մասին» N 1434 որոշման 2-րդ կետում «9.23 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը» բառերը փոխարինել «29.51 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը» բառերով և 3-րդ կետի 2-րդ ենթակետում «505 096 (հինգ հարյուր հինգ հազար իննսունվեց) դրամ» բառերը փոխարինել «529 055 (հինգ հարյուր քսանինը հազար հիսունհինգ) դրամ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|