Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն որոշման, հաշվի առնելով Սոնյա Վիլսոն Մքլեոդի լիազորած անձ Տաթևիկ Ավետիքյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 20-ի N Ք-1353). 1. Ձևակերպել կառուցապատող Սոնյա Վիլսոն Մքլեոդի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոցի 4/7 հասցեում գտնվող երկհարկանի բնակելի տան կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սոնյա Վիլսոն Մքլեոդը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |