|
ՆԱԽԱԳԻԾ
|
29 ապրիլի 2024 թ. |
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի. 1. Հայտարարել մրցույթներ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. 1) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-46). 2) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-11)։ 2. Մրցույթները կկայանան 2024 թվականի մայիսի 31-ին: 3. Հաստատել մրցույթների հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Ջանինա Սարգսյան |
|
|
|