Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Բալահովիտ համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 24-ի N 39-Ա որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն, 2024 թվականի ապրիլի 12-ի N 49-Ա որոշումների, հաշվի առնելով Էդգար Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հուլիսի 20-ի N Ք-4401) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի մարտի 18-ի N 18032024-07-0043 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Մ. Թումասյան փողոցի թիվ 45/1 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 25.1 քառակուսի մետր արտաքին և 19.3 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 89.2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Էդգար Հովհաննիսյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն Բալահովիտ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) բնակելի տան 1 քառակուսի մետրի համար` 6 948 (վեց հազար ինը հարյուր քառասունութ) դրամ (տարածագնահատման 10-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.2316). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6 834.3 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք) դրամ: 4. Էդգար Հովհաննիսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 174 395 (հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր իննսունհինգ) դրամ` բնակելի տան գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 609 620 (վեց հարյուր ինը հազար վեց հարյուր քսան) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Էդգար Հովհաննիսյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |