Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2024 թվականի ապրիլի 18-ի N Կ-18042024-07-0071 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 23-ի N Ք-2967). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 22-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հատակագծերը հաստատելու և հասցեներ տրամադրելու մասին» N 904 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝ 1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, 07-002-0048-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ 1132.6 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ» բառերով. 2) որոշման նախաբանում «կետերի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման» բառերով. 2) որոշման 2-րդ կետում «Սույն որոշման» բառերից առաջ լրացնել «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0048-0020 կադաստրային ծածկագրից 1132.6 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողեր հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս և» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից: |