15.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից մայիսի 15-ը հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր, որն ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Այս օրը լավագույն առիթն է արժևորելու ընտանիքների առանցքային դերը ազգապահպանության, առողջ հասարակության ձևավորման և պետության կայացման հիմքում: Ազգային արժեհամակարգ, մարդկային բարձր որակներ սերմանող փոքր ընտանիքները մեր երկրի հզորացման և առաջընթացի մեծ հենասյուներն են, ուստի նրանց իրավունքներն ու տարաբնույթ խնդիրները մշտապես պետք է լինեն յուրաքանչյուրիս, հատկապես պետական կառույցների, ՏԻՄ-երի և հանրության կարող ուժերի հոգածության ներքո:Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես խոցելի ընտանիքների կարիքները, որոնց հետ ...
Մանրամասն |
|
15.05.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2024թ․ մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՔՐԱՇՔԱԹ» ՍՊ ընկերության կողմից՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտի բազալտի հանքավայրի Արևելյան տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ /2-րդ քննարկում/
|
|
14.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ՄՈՒՏՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԻՑ ԵՎ ԴՌՆԵՐԻՑ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
|
Աբովյանի համայնքապետարանի և համատիրությունների համագործակցությամբ քաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման, մաքրման աշխատանքները, որոնց պատշաճ ու հետևողական կազմակերպումը վերապահված է համատիրություններին:Բազմաբնակարան շենքերի մաքուր և գեղեցիկ տեսքը պահպանելու նպատակով՝ մուտքային պատերից և դռներից հեռացվելու են գովազդային պաստառները և մաքրվելու են տեղեկատվական գրառումները:Հարգելի՛ բնակիչներ.Շենքերի մուտքերը (հատկապես վերջին շրջանում նորոգված, ներկված մուտքերը) կոկիկ և մաքուր պահելու գործում կարևորում ենք նաև ձեր մասնակցությունը, ուշադիր և սրտացավ վերաբերմունքը:Գովազդատու կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք գովազդային ցուցանակները փակցնել բացառապես սահմանված ...
Մանրամասն |
|
13.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող`Կարեն Գալստյանի կողմից նախատեսվում է կառուցել 1 (մեկ) ստորգետնյա և 3 (երեքւ) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենք։ ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք գյուղ Առինջ Մ․ Մկրտչյան թաղամաս, 17-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 5 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝07-011-0391-0027) հասցեի բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ։
|
|
10.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՐԴԻ ԽԱՂԻ և ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ շախմատի դպրոցում և տարեցների զբաղմունքի կենտրոնում շաբաթվա ընթացքում անցկացվեցին Մայիսի 9-ին նվիրված նարդի խաղի և շախմատի մրցաշարեր:Աբովյանի համայնքապետարանի սպորտային բաժինը համախմբել էր մեր հասարակության մեջ մայիսյան հաղթանակներն ու պատմական դրվագները լավագույնս հիշող սերնդին՝ մեծահասակներին, որոնք օրեր շարունակ պայքարում էին մրցումներում լավագույն արդյունքներ գրանցելու և եզրափակիչ փուլ անցնելու համար:Մրցաշարի վերջին օրը համայնքի ղեկավար Է. Բաբայանը այցելել է տարեցների զբաղմունքի կենտրոն, հետևել մրցաշարերի եզրափակիչ խաղի ընթացքին, ողջունել մեծահասակների ակտիվությունը և կարևորել նրանց առօրյայի հետաքրքիր կազմակերպումը: Մրցաշարերի ամփոփիչ ...
Մանրամասն |
|
10.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տասնամյակներ շարունակ Մայիսի 9-ը հայոց ազգային տոնացույցի ամենափառավոր և ուրախ էջերից էր: Արդեն չորս տարի օրվա բովանդակությունը զգալիորեն փոխված է, սակայն համայն հայության հիշողության մեջ և պատմության էջերում այս օրը շարունակում է մնալ հաղթանակների, ոգեշնչման և հպարտության բացառիկ օր. այն մշտապես հիշեցնելու է Հայրենական մեծ պատերազմում շուրջ կես միլիոն հայերի անուրանալի մասնակցությունը, Արցախյան առաջին ազատամարտում հրաշագեղ Շուշի բերդաքաղաքի ազատագրումն ու ջոկատներից պաշտպանության բանակի ստեղծման նշանակալից իրադարձությունը:Մայիսի 9-ը մեծապես նաև խոնարհումի ու երախտագիտության օր է. առաջնահերթ խորին հարգանքով ու խոնարհումով ուզում եմ հիշենք հայրենիքի ազատագրման և պաշտպանության մարտերում նահատակված ...
Մանրամասն |
|
08.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐ
|
Մայիսյան փառահեղ հաղթանակները լավագույնս հիշում և դրանց մասին ականատեսի ոգևորությամբ զրուցում են հատկապես մեծահասակները:Մայիսի 9-ը Աբովյան քաղաքի տարեցների համար տարբերվող ու հիշարժան դարձնելու նպատակով՝ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում և տարեցների զբաղմունքի կենտրոնում օրեր շարունակ անցկացվում են Մայիսի 9-ին նվիրված մրցաշարեր:Կարևորելով մեծահասակների հետաքրքիր առօրյան ու կարիքները՝ համայնքապետարանը կազմակերպել է նրանց նախասիրություններին համապատասխան նարդի և շախմատ խաղերի մրցումներ: Շախմատի մրցաշարին հայտագրվել են տասներկու, իսկ նարդի խաղի մրցումներին տասնութ մեծահասակներ: Մասնակից մեծահասակները ոգևորությամբ, հետաքրքիր ու համառ խաղերով ...
Մանրամասն |
|
07.05.24
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՔԱՅԼԵՐԹ
|
Աբովյան բազմաբնակավայր համայնքի հարգելի՛ բնակիչներ. Մայիսի 9-ին, Աբովյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվելու է հարգանքի ու խոնարհումի քայլերթ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախի ազատագրման ու պաշտպանական մարտերում զոհված հայորդիների: Երթը կմեկնարկի ժամը 10:50-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից դեպի Հերոսների պուրակ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քաջարի հայրենակիցների հիշատակին նվիրված մեծ քայլերթին:
|
|
07.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄՇ. 14, 15, 16 ՇԵՆՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է, ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԽԱՂԱԴԱՇՏԸ, ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ
|
Աբովյան համայնքի բակային տարածքներում և խաղահրապարակներում շարունակաբար ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Աբովյանի քաղաքային տնտեսությունը հերթական ծավալուն աշխատանքներն է իրականացրել 3-րդ միկրոշրջանի 14, 15 և 16 շենքերին հարակից շրջանաձև այգում: Խաղադաշտում առկա վնասված խաղասարքերը նորոգվել են, կատարվել են խաղահրապարակի ցանկապատման և ներկման աշխատանքներ: Բակային տարածքը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հարմարավետ դարձնելու նպատակով շենքերի մուտքերի դիմաց տեղադրվել են նստարաններ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |