15.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից մայիսի 15-ը հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր, որն ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Այս օրը լավագույն առիթն է արժևորելու ընտանիքների առանցքային դերը ազգապահպանության, առողջ հասարակության ձևավորման և պետության կայացման հիմքում: Ազգային արժեհամակարգ, մարդկային բարձր որակներ սերմանող փոքր ընտանիքները մեր երկրի հզորացման և առաջընթացի մեծ հենասյուներն են, ուստի նրանց իրավունքներն ու տարաբնույթ խնդիրները մշտապես պետք է լինեն յուրաքանչյուրիս, հատկապես պետական կառույցների, ՏԻՄ-երի և հանրության կարող ուժերի հոգածության ներքո:Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես խոցելի ընտանիքների կարիքները, որոնց հետ ...
Մանրամասն |
|
14.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ՄՈՒՏՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԻՑ ԵՎ ԴՌՆԵՐԻՑ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
|
Աբովյանի համայնքապետարանի և համատիրությունների համագործակցությամբ քաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման, մաքրման աշխատանքները, որոնց պատշաճ ու հետևողական կազմակերպումը վերապահված է համատիրություններին:Բազմաբնակարան շենքերի մաքուր և գեղեցիկ տեսքը պահպանելու նպատակով՝ մուտքային պատերից և դռներից հեռացվելու են գովազդային պաստառները և մաքրվելու են տեղեկատվական գրառումները:Հարգելի՛ բնակիչներ.Շենքերի մուտքերը (հատկապես վերջին շրջանում նորոգված, ներկված մուտքերը) կոկիկ և մաքուր պահելու գործում կարևորում ենք նաև ձեր մասնակցությունը, ուշադիր և սրտացավ վերաբերմունքը:Գովազդատու կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք գովազդային ցուցանակները փակցնել բացառապես սահմանված ...
Մանրամասն |
|
13.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող`Կարեն Գալստյանի կողմից նախատեսվում է կառուցել 1 (մեկ) ստորգետնյա և 3 (երեքւ) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենք։ ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք գյուղ Առինջ Մ․ Մկրտչյան թաղամաս, 17-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 5 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝07-011-0391-0027) հասցեի բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք:
|
|
10.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՐԴԻ ԽԱՂԻ և ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ շախմատի դպրոցում և տարեցների զբաղմունքի կենտրոնում շաբաթվա ընթացքում անցկացվեցին Մայիսի 9-ին նվիրված նարդի խաղի և շախմատի մրցաշարեր:Աբովյանի համայնքապետարանի սպորտային բաժինը համախմբել էր մեր հասարակության մեջ մայիսյան հաղթանակներն ու պատմական դրվագները լավագույնս հիշող սերնդին՝ մեծահասակներին, որոնք օրեր շարունակ պայքարում էին մրցումներում լավագույն արդյունքներ գրանցելու և եզրափակիչ փուլ անցնելու համար:Մրցաշարի վերջին օրը համայնքի ղեկավար Է. Բաբայանը այցելել է տարեցների զբաղմունքի կենտրոն, հետևել մրցաշարերի եզրափակիչ խաղի ընթացքին, ողջունել մեծահասակների ակտիվությունը և կարևորել նրանց առօրյայի հետաքրքիր կազմակերպումը: Մրցաշարերի ամփոփիչ ...
Մանրամասն |
|
10.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տասնամյակներ շարունակ Մայիսի 9-ը հայոց ազգային տոնացույցի ամենափառավոր և ուրախ էջերից էր: Արդեն չորս տարի օրվա բովանդակությունը զգալիորեն փոխված է, սակայն համայն հայության հիշողության մեջ և պատմության էջերում այս օրը շարունակում է մնալ հաղթանակների, ոգեշնչման և հպարտության բացառիկ օր. այն մշտապես հիշեցնելու է Հայրենական մեծ պատերազմում շուրջ կես միլիոն հայերի անուրանալի մասնակցությունը, Արցախյան առաջին ազատամարտում հրաշագեղ Շուշի բերդաքաղաքի ազատագրումն ու ջոկատներից պաշտպանության բանակի ստեղծման նշանակալից իրադարձությունը:Մայիսի 9-ը մեծապես նաև խոնարհումի ու երախտագիտության օր է. առաջնահերթ խորին հարգանքով ու խոնարհումով ուզում եմ հիշենք հայրենիքի ազատագրման և պաշտպանության մարտերում նահատակված ...
Մանրամասն |
|
08.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐ
|
Մայիսյան փառահեղ հաղթանակները լավագույնս հիշում և դրանց մասին ականատեսի ոգևորությամբ զրուցում են հատկապես մեծահասակները:Մայիսի 9-ը Աբովյան քաղաքի տարեցների համար տարբերվող ու հիշարժան դարձնելու նպատակով՝ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում և տարեցների զբաղմունքի կենտրոնում օրեր շարունակ անցկացվում են Մայիսի 9-ին նվիրված մրցաշարեր:Կարևորելով մեծահասակների հետաքրքիր առօրյան ու կարիքները՝ համայնքապետարանը կազմակերպել է նրանց նախասիրություններին համապատասխան նարդի և շախմատ խաղերի մրցումներ: Շախմատի մրցաշարին հայտագրվել են տասներկու, իսկ նարդի խաղի մրցումներին տասնութ մեծահասակներ: Մասնակից մեծահասակները ոգևորությամբ, հետաքրքիր ու համառ խաղերով ...
Մանրամասն |
|
07.05.24
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՔԱՅԼԵՐԹ
|
Աբովյան բազմաբնակավայր համայնքի հարգելի՛ բնակիչներ. Մայիսի 9-ին, Աբովյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվելու է հարգանքի ու խոնարհումի քայլերթ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախի ազատագրման ու պաշտպանական մարտերում զոհված հայորդիների: Երթը կմեկնարկի ժամը 10:50-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից դեպի Հերոսների պուրակ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քաջարի հայրենակիցների հիշատակին նվիրված մեծ քայլերթին:
|
|
07.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄՇ. 14, 15, 16 ՇԵՆՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է, ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԽԱՂԱԴԱՇՏԸ, ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ
|
Աբովյան համայնքի բակային տարածքներում և խաղահրապարակներում շարունակաբար ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Աբովյանի քաղաքային տնտեսությունը հերթական ծավալուն աշխատանքներն է իրականացրել 3-րդ միկրոշրջանի 14, 15 և 16 շենքերին հարակից շրջանաձև այգում: Խաղադաշտում առկա վնասված խաղասարքերը նորոգվել են, կատարվել են խաղահրապարակի ցանկապատման և ներկման աշխատանքներ: Բակային տարածքը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հարմարավետ դարձնելու նպատակով շենքերի մուտքերի դիմաց տեղադրվել են նստարաններ:
|
|
01.05.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Մայիսի 1-ը աշխարհի հարյուրավոր երկրներում նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր. տոնական և դաստիարակչական խորհուրդ ունեցող այս օրն առանձնահատուկ տեղ ունի նաև մեր ազգային տոնացույցում և տասնամյակներ շարունակ մեծ հանդիսավորությամբ է նշվել հայ ժողովրդի կողմից: Աշխատասեր ու գործունյա մեր ազգը դարերի արդար ու արգասաբեր աշխատանքով է շենացրել իր հայրենիքը. բազում փորձություններ հաղթահարելով՝ վաստակել սեփական հողում ապրելու, արարելու իր իրավունքը:Սիրելի՛ հայրենակիցներ,Աբովյան համայնքի աշխատավոր բնակիչներ.Մայիսմեկյան տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:Յուրաքանչյուրիս պատասխանատու և պարտաճանաչ աշխատանքը կարևոր տեղ ունի մեր հայրենիքի ծաղկման և մեր համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |